Իշխանության արատնե՞րը , թե՞ արատավոր իշխանություն
AnalysisՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում անդրադառնալով Դաշնակցության և Հանրապետականի համագործակցության քննարկումներին, նշել էր, թե իշխանության մեջ լինելն արատ չէ:
Անշուշտ, գլոբալ առումով դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, քանի որ իսկապես էլ իշխանության մաս կազմելը կամ իշխանության կուսակցության հետ կոալիցիայի գնալը բնական քաղաքական գործընթաց է: Սա վիճարկելը պարզապես միամտություն է: Սակայն Դաշնակցության և Հանրապետականի պարագայում խնդիրը բոլորվին այլ է: Այստեղ հարցն այն է, թե ինչպիսի իշխանության մեջ լինելն է արարտ: Այ այստեղ արդեն մի շարք խնդիրներ են առաջ գալիս:
Ինչ անել այն դեպքում, երբ հենց այդ իշխանությունն է ամբողջովին արատ: Իսկ թե ինչպես է իշխանությունը ստանում արատավոր բնույթ, կարծես թե շատ պարզ է՝ ոչ լեգիտիմ ու կեղծված ընտրությունների արդյունքում: Նույն Դաշնակցությունը, ինչպես և բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, ընտրություններից հետո շեշտեցին վարչական և ֆինանսական ռեսուսրների կիրառությունը ընտրական գործընթացներում, այս պնդումներից հետո արդյո՞ք իշխանության մեջ լինելը արատ դառնում է, թե ոչ, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ նման կերպով ձևավորված իշխանության մաս դառնալով՝ ցանկացած քաղաքական ուժ դառնում է այդ արատի պատասխանատուներից մեկը, ուստի հետևությունները թողնենք ընթերցողին:
Տիգրան Դավթյան