Նավթի համաշխարհային գներն աճում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 53.18 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.05 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55.89 դոլարի: