Դ. Տոնոյանը աշխատանքից ազատել է Տեխանվտնագության կենտրոնի տնօրենին
SocietyOrer.am-ի հավաստի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կտրուկ որոշում է կայացրել: Նա աշխատանքից ազատել է ԱԻՆ Տեխնիկական անվտանգության կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանին: Թե ինչն է եղել նման որոշման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, դրանք բավականին շատ են եղել, որպեսզի նախարարը կորցնի իր վստահությունը տնօրենի նկատմամբ:
Արմինե Գրիգորյան