Դոլարի ու եվրոյի վերելքը կանգ առավ. փոխարժեքները նվազել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 14-ին, կազմել է 486.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.50 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.28 դրամ (նվազել է 1.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.10 դրամ (նվազել է 2.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.65 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 290.06 դրամ, ոսկի՝ 20,068.89 դրամ, պլատին՝ 15,237.45 դրամ։