Արցախի ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին
SocietyԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 14-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
25 տարի առաջ այս օրն ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը, սակայն նրա գաղափարներն ու հզոր հայրենիքի տեսլականը իր մահից քառորդ դար անց էլ արդիական ու պահանջված են Արցախում:
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը: