Լևանդովսկի. Ես կարող եմ մասնակցել Ռեալի հետ պատասխան խաղին
SportՄյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վստահ է, որ կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը:
«Մենք վեց օր ունենք և ես կարծում եմ, որ երկու ֆուտբոլիստներ կարող են ապաքինվել վնասվածքից: Ես կարող եմ մասնակցել «Ռեալի» հետ պատասխան խաղին:
Ցավ էի զգում, այդիսկ պատճառով չմասնակցեցի «արքայական ակումբի» հետ առաջին խաղին»,- Լևանդովսկու խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին ուսի վնասվածք էր ստացել մարզման ժամանակ: «Բավարիան» առաջին խաղում պարտվել էր «Ռեալին» 2:1 հաշվով: