Բայց, որ աշխարհից խռոված հեռանում է, գրեթե չենք կասկածում. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Ոչ ոք չիմացավ, որ վարչապետը երեկ մեկնեց Արցախ
«Փաստի» հավաստի տվյալներով` երեկ, ոչ պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը (առանց պաշտոնական հաղորդագրություն տարածելու) մեկնել է Արցախ: Թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա` սովորական այց է, սովորական լուր:
Բայց... վարչապետը Արցախ է մեկնել Քարվաճառի (Քելբաջար) ճանապարհով: Գեղարքունիքի տարածքով մեկնած Կարեն Կարապետյանի «շքախմբից» ոչ ոք այդ մասին տեղյակ չի պահել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Եվ, ընդհանրապես, բոլորն անակնկալի են եկել: Մեր տվյալներով` վարչապետը որոշել է այսուհետ սովորական դարձնել անակնկալ այցերը, ոչ ոքի տեղյակ չպահելով իր «մարշրուտի» մասին: Բանն այն է, որ նա ուզում է անձամբ իր աչքով տեսնել ճանապարհների վիճակը, տվյալ տարածքներում կատարված և ընթացիկ աշխատանքների որակն ու տեմպերը:
Միով բանիվ` ուզում է վերացնել աչքակապությունը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: