Արևմտյան պատժամիջոցները չեղյալ կհամարվեն 2015-ի կեսերին
International newsՌԴ Կենտրոնական Բանկի ենթադրմամբ արևմտյան պատժամիջոցները կվերացվեն 2015թ.-ի կեսերին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԿԲ առաջին փոխնախագահ Սերգեյ Շվեցովին:
Նա նշել է, որ այս պահին ռուբլին գրեթե գտնվում է ազատ «լողացող» փոխարժեքի ռեժիմում և արժութային զամբյուղի սահմանները «ապամոնտաժվելու» են մինչև տարեվերջ: Բացի այդ, ներկայիս տնտեսական իրավիճակում ԿԲ-ն ստիպված կլինի քննարկել առանցքային դրույքաչափի հետագա բարձրացման հարցը: