12 տարի հետախուզման մեջ գտնվող անձը բերման է ենթարկվել
SocietyՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1966 թվականին ծնված Դավիթ Խ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2005 թվականի սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Դավիթ Խ.-ն ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն: Խափանման միջոցը կալանք: