Վահան Բիչախչյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց Շիրակին Արարատի հետ խաղում
SportՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Արարատին»: Գյումրիի թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Խաղի 38-րդ րոպեին Վահան Բիչախչյանը խփել է միակ գոլը՝ դիպուկ հարվածելով Բակայոկոյի փոխանցումից հետո:
17-ամյա ֆուտբոլիստն իր 4-րդ գոլն է խփում ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակում է 43 միավոր՝ շրջանցելով «Գանձասար-Կապանին», որը տուրի հանդիպումը կանցկացնի վաղը:
Ավելացված 3-րդ րոպեին «Շիրակի» կիսապատպան Ֆատաուն խանգարել է Պողոս Այվազյանին, վերջինս հրել և գցել է մրցակցին: Հրմշտոց է սկսվել: Հանդիպման մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Արարատի» դարպասապահին, դեղին քարտ՝ Ֆատաուին և Ղուկաս Պողոսյանին: