Հանրապետական «ավանգարդն» ընդդեմ «հին գվարդիայի»
AnalysisԸնտրություններից հետո հարաբերական անդորր է հաստատվել ոչ միայն ընդհանուր քաղաքական դաշտում, այլ որ ավելի հետաքրքիր է Հանրապետական կուսակցության շուրջ։ Մասնավորապես մամուլում հրապարակվող տարբեր տեղեկատվական արտահոսքերը վկայում են, որ Հանրապետականում դեռ չեն կողմնորոշվում, իսկ ավելի ճիշտ կլինի ասել դեռևս կոնսենսուս չկա Ազգային ժողովի խոսնակի, ԱԺ-ում հանրապետական խմբակցության ղեկավարի անձերի շուրջ։ Մի շարք տեղեկություններում նշվում են Արմեն Աշոտյանի հավանական թեկնածությունը որպես խմբակցության ղեկավար և Էդուարդ Շարմազանովինը՝ որպես ԱԺ խոսնակ։
Մեկ այլ աղբյուր շեշտում է Շիրակի նախկին մարզպետ, Ֆելիքս Ցոլակյանին՝ որպես ԱԺ խոսնակի հավանական թեկնածու։ Այս լուրերն ըստ էության վակոյւմ են այն սուր պայքարի մասին, որը կա ՀՀԿ ներսում։ Ըստ էության այս լուրերում Ցոլակյանը հանդես է գալիս որպես «հին գվարդիայի» ներկայացուցիչ, իսկ Աշոտյանն ու Շարմազանովը համապատասխանաբար հանրապետականի «ավանգարդի» սիմվոլներն են։ Թե ինչ արդյունք կտա այս ներքին պայքարը ներկայումս դժվար է ասել, քանի որ Հանրապետականի ներսում երկու թևերն էլ բավականաչափ ուժեղ են, առավել ևս այն դեպքում, որ Սերժ Սարգսյանը ակնհայտ կերպով բռնել է Հանրապետականի ներսում ուժերի դասավորության փոփոխության ճանապարհը։
Իսկ թե ինչ արդյունք կունենա ՀՀԿ ներսում ընթացող այս պայքարը, դժվար է ասել, քանի որ այս պայքարը ին չպես արդեն ասվեց, միայն ներկուսակցական մրցակցություն է, որի որակական կողմը ընդհանուր երկրի քաղաքական իրադրության ֆոնի վրա էական ազդեցություն թերևս չի կարող ունենալ։
Միքայել Գալստյան