ՄՅՈւ-ի և Չելսիի գլխավոր մարզիչները Մխիթարյանի և Իբրահիմովիչի բացակայության մասին
SportԱնգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալում է «Չելսիին»:
Մանչեսթերցիների մեկնարկային կազմից բացակայում են Հենրիխ Մխիթարյանը և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ դրա պատճառն է այդ ֆուտբոլիստների հոգնածությունը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր կազմում ունի բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ Հենրիխին և Զլատանին փոխարինելու համար: