Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի բոլոր հաղթողները
SportԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը: Վերջին օրը կրակագիծ դուրս եկած հրաձիգները մրցել են օդամղիչ ատրճանակ և վազող թիրախ՝ նորմալ վազք մրցաձևերում,- հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցանակային տեղեր զբաղեցրել են.
Օդամղիչ ատրճանակ, տղամարդիկ, 60 կրակոց. Զավեն Իգիթյան, Նորայր Առաքելյան, Գևորգ Մելքոնյան:
Օդամղիչ ատրճանակ, կանայք, 40 կրակոց. Էլմիրա Կարապետյան, Գոհար Դանիելյան, Նարե Գաբրիելյան:
Վազող թիրախ՝ խառը վազք, տղամարդիկ, 2x20 կրակոց. Հովհաննես Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Ալեքսանդր Անդրեասյան:
Վազող թիրախ՝ խառը վազք, կանայք, 2x20 կրակոց. Լիլիթ Մկրտչյան, Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան:
Հուշամրցաշարն անցկացվել է 6-րդ տարին անընդմեջ: