Սեբաստիան Ֆետելը՝ Բահրեյնի Մեծ մրցանակի հաղթող
SportՖորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը նվաճեց «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը: Նրան հաջորդեցին «Մերսեդեսի» ներկայացուցիչներ Լյուիս Հեմիլթոնը եւ Վալտերի Բոտասը:
Ընդհանուր հաշվարկում Ֆետելը վաստակեց 68 միավոր եւ 7 միավոր առաջ անցավ Հեմիլթոնից: Վալտերի Բոտասը լավագույն եռյակը եզրափակում է 38 միավորով:
Ֆորմուլա-1. Բահրեյնի Մեծ մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +6.660
3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +20.397
4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +22.475
5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +39.346
6. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +54.326
7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1:02.606
8. Ռոմեն Գրոժան («Հաաս») +1:14.865
9. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +1:20.188
10. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») +1:35.711