Գարեթ Բեյլը ցաց կթողնի «Բավարիայի» դեմ պատասխան խաղը
SportՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին, հայտնում է Marca-ն:
27-ամյա ուելսցին ապրիլի 18-ին Մադրիդում կայանալիք խաղը բաց կթողնի մկանային վնասվածքի պատճառով: Բեյլը վնասվածք էր ստացել «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
Սպասվում է, որ Ուելսի հավաքականի առաջատարը կհասցնի վերականգնվել մինչեւ «Բարսելոնայի» դեմ «Էլ կլասիկոն», որը տեղի կունենա ապրիլի 23-ին: