Google-ում ոճաբան խորհրդատու է հայտնվել
SocietyGoogle-ը նոր հավելված է ակտիվացրել՝ ոճաբան խորհրդատուի տեսքով: «Ոճի գաղափարներ» (Style ideas) բլոկում նկարներով որոնում է կատարվում: Որոշակի հագուստ որոնելիս Google-ը նման կերպարների շարք է ցուցադրում՝ խորացված հարցման հնարավորությամբ:
Ըստ Oane-ի՝ մի քանի օր առաջ էլ կորպորացիան «Նմանատիպ ապրանքներ» անվանումով որոնման գործառույթ էր թողարկել: Այն թույլ է տալիս արագորեն առցանց խանութներում իրեր գտնել՝ դուր եկած լուսանկարի միջոցով: