Նեյմար. Մենք կհաղթահարենք «Յուվենտուսի» արգելքը
Sport«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հավատում է, որ կատալոնական թիմը կկարողանա հաղթահարել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգելքը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնները պարտվել են 0:3 հաշվով:
«Մենք պետք է հավատանք, որ կարող ենք անել դա: Օրերս հայրս ասաց՝ կարեւոր չէ, թե ով է մրցակիցը, կարեւոր է այն, որ մենք միշտ մնում ենք «Բարսելոնա», եւ դա երբեք չի փոխվի: Դա նշանակում է, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ: Մենք այդ սխրանքն արել ենք մեկ անգամ, կանենք նաեւ երկրորդ անգամ: Ես հավատում եմ թիմին եւ մեր ներուժին: Մենք կորցնելու ոչինչ չունենք:
Իհարկե, շատ բարդ կլինի, քանի որ «Յուվենտուսը» գերազանց թիմ է, շատ լավ կազմակերպված է: Ծանր կլինի: Մեր շանսը 1 տոկոս է, մնացած 99 տոկոսը հավատն է եւ համառ աշխատանքը: Եթե Աստված լինի մեր կողմից, գոլեր կլինեն»,- Նեյմարի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:
«Բարսելոնա» - «Յուվենտուս» հանդիպումն ապրիլի 19-ին է:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» Փարիզում ՊՍԺ-ին պարտվեց 0:4 հաշվով, սակայն տանը հաղթեց 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: