Հանրապետական պատգամավորի մտքի ցնցող թռիչքը
AnalysisԱԺ նախկին Հանրապետական պատգամավոր և Գեղարքունիքի մարզում ռեյտինգային թեկնածու Հակոբ Հակոբյանը, հարցազրույց տալով lrgagir.am-ին, ցուցաբերել է թերևս միայն հանրապետականներին բնորոշ մտքի թռիչք։ Պատգամավորը մասնավորապես նշել է․
-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԱՍ գրուպի աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը, որտեղ սպառնալիքներով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների համար ձայների հավաքագրման գործընթաց էր ընթանում:
-Այդ բոլոր ճնշումները, որ եղել են մինչև ընտրողի ընտրախուց մտնելը, ընտրողը շատ լավ գիտի, որ այդ բոլորը սուտ են, և ոչ մեկը չի կարող ընտրախցում ճնշել իրեն: Ընտրողը, ազատ կամքի արտահայտման ճանապարհով, ընտրել է նրան, ում ուզել է։
․․․․․․
Այս մտքերի շքահանդեսից հետո բնականաբար կորչում է հարցազրույցի շարունակությունը կարդալու ցանկությունը, քանի որ, եթե մինչ այս կարկառուն հանրապետականները խուսափողական պատասխաններ էին տալիս այս թեմայի շուրջ, նշելով, թե խնդիրը պետք է պարզեն իրավապահ մարմինները, ապա Հակոբյանը ընդհանրապես առաջ է գնում իր դատողություներում։ Փաստորեն ըստ նրա, եթե անգամ քվեախուց մտնելուց առաջ ընտրողին մահվան սպառնալիք էլ տան, միևնույնն է նրա ընտրությունը լիովին ազատ է։ Ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել անգամ հանրապետականների պարագայում։ Եվ այս ցնցող դատողությունների հեղինակն իր ընտրատարածքում ստացել է ավելքի ան 13 000 քվե և ամենայն հավանականությամբ կրկին կզբաղեցնի պատգամավորական մադատ։
Դաժան է։
Տիգրան Դավթյան