Նահաջի իմիտացիա՝ հարձակման ենթատեքստով
Blog
Ստացվում է, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, թեև արտաքինից լավ կազմակերված էր երևում, սակայն ունեցել է լուրջ օրակարգային խնդիրներ, և այդ խնդիրներից էլ բխել է ՀՅԴ-ի նկատմամբ այդքան կոշտ վերաբերմունքը: Այս կապակցությամբ եղել են տարբեր՝ իրար հակասող պարզաբանումներ: Հանրահավաքում, ինչպես տեսնում ենք, նախապես ՀՅԴ-ի դերակատարումը 12 կետերում նախատեսված է եղել, այլ հարց է, թե ու՞մ ցուցումով է անտեսվել:
Ռուբիկ Հակոբյանը անդրադարձել է նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, որ ներկայումս Եռյակը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է: Ժառանգության ներկայացուցիչը մասնավորապես ասել է.«այս պետության մեջ բանակցություններ պետք է լինեն, դրանք «բոբո» մի դիտարկեք, սակայն եթե վաղը խնդիր առաջանա միասին բանակցել պետությունն այս ծանր վիճակից հանելու համար, մենք խնդիր չենք տեսնում»: Նա նաև հիշեցրել է, որ հանրահավաքին շարունակելու է հնչել իշխանափոխության պահանջը: Հակոբյանը հակադարձել է լրագրողների պնդմանը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն չի, որ միայնակ ձևավորում Եռյակի գործունեության ճանապարհային քարտեզը:
Այս ամենից նկատում ենք,որ Եռյակի քայլերում որոշակի նահանջ, այնուամենայնիվ, նկատելի են, ինչը իհարկե գովելի փաստ է, քանի որ նորմալ է երկխոսության գաղափարի առաջ քաշումը: Դա ստեղծված իրավիճակում ամենատրամաբանական մոտեցումն է:
Անդրադառնալով Եռյակի կողմից նախատեսված հանրահավաքին՝ նկատենք,որ հանրահավաքից երկու օր առաջ քաղաքական դաշտում արհեստական թեժացումներ են առաջանում, թե որքանով դրանք կանդրադառնան հանրահավաքի մարդաշատությանը թողնենք մի կող, այլ հարց է, թե՞ որքանով այդ հնչեցված սպառնալիքները կլրջացնեն ու կորոշակիացնեն հանրահավաքի տրամաբանական նշաձողը:
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը