Չառլի Չապլինի ավելի քան 600 երկրպագուներ թափառաշրջիկի զգեստներով հարգել են դերասանի հիշատակը
Society Չառլի Չապլինի երկրպագուները հռչակավոր դերասանի 128-րդ տարեդարձը ֆլեշմոբով են նշել Շվեյցարիայում: 662 երկրպագուներ դերասանի գլխավոր գործող անձի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարներով հավաքվել են Վեվե քաղաքում, որտեղ վախճանվել Է Չապլինը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:
Ֆլեշմոբի մասնակիցները հավաքվել են եւ աստղ են կազմել դերասանի տան առջեւի բացատում, որտեղ նա ապրել Է իր կյանքի վերջին 25 տարիներին՝ մինչեւ 1977 թվականը:
Սըր Չառլ Սփենսեր Չապլինը դերասան Է եւ ռեժիսոր, որը մեծ ազդեցություն Է թողել զանգվածային մշակույթի եւ կինեմատոգրաֆի վրա: Չապլինը նկարահանվել Է 100-ից ավելի ֆիլմերում: Նա եղել Է նաեւ «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծ դիկտատորը» եւ «Բեմեզրի լույսերը» կինոնկարների ռեժիսորը:

