Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լավ ա Լևոն Տեր-Պետրոսյան անունով մասնավոր բուհ չեք բացել ժամանակին, էտպես էլ կարող էիք անել. Արամ Մանուկյանը բացատրություն էր պահանջում, Արմեն Աշոտյանը՝ մեղադրանքներ հնչեցնում

Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ գարնանը Կառավարության կողմից հաստատված՝ բուհերում առկա և հեռակա համակարգով ընդունելության տեղերին ու բուհ ընդունված ուսանողների քանակի հսկայական տարբերությանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Հարցն ուղղելով Կառավարությանը՝ Արամ Մանուկյանն ասաց. «Կառավարության հաստատած բուհերի ընդունելության տվյալներն այսպիսին են՝պետական բուհերին հատկացվել է 15146 , 9080 տեղ էլ հեռակա: Մասնավոր բուհերին հատկացվել է 3695: Տեղեկացնեմ, որ 15000 տեղի փոխարեն ոչ թե ընդունվողների, այլ դիմողների քանակը կազմել է 12 000-ը, Ղարաբաղն էլ հաշված՝ 13 000, 9000 հեռակայի համար ընդունվել է, բացի մեկ բուհի տվյալներից, 4500 դիմորդ: Մասնավոր բուհերի 3700 տեղ է եղել, սակայն ընդունվել է 43 հոգի, ընդհանուր առմամբ այս պետական բիզնես ծրագրին 10 000 թիվ չի լրացվել, բացի այդ ընդունվողներից 1000-ն էլ քննություն չի հանձնել: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղերը դիմորդների թվից շատ են, մրցակցություն չկա: Կառավարությունը թող պատասխանի՝ սա ի՞նչ ծրագիր է, ինչպե՞ս է կազմվել այս ծրագիրը, ինչպե՞ս բացատրել բուհերում վարվող քաղաքականությունը, կա արդյո՞ք սրան արդարություն կամ բացատրություն...»:

ԿԳ նախարարը, պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին, ասաց. «Սիրողական բնույթի հեռախոսախույզով արված տվյալների փոխարեն, այդ տվյալները կարող էիք պաշտոնապես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ճշտել նախարարությունից: Ես տեղյակ եմ, որ դուք զանգել եք բուհերի ռեկտորներին, թուղթ ու գրիչը ձեռքին, որոշ տեղ էլ երևի կապը լավ չի եղել և ամբողջական տվյալները չեք ստացել և այսպես ասած ոտքի վրա թվեր եք գումարել և սիրողական բնույթի գնահատականներ եք տալիս:

Այնուհետև անդրադառնալով վարվող քաղաքականությանը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ համալիր ծրագրի շրջանակներում հեշտացնում են ընդունելությունը , որով մեծագույն կարևորություն է տրվում հայ ծնողի հոգեբանական ապրումների գործոնին և Կառավարությունը դիտավորյալ մի քանի տարի ավել տեղ է դնում, քան կանխատեսվող դիմորդների քանակն է. «Սա լրջագույն հոգեբանական ազդեցություն է թողել , փորձն է ապացուցել: Ընդունելության քննությունները համապետական բնույթի միջոցառումից վերածելով ընթացիկ կրթական գործառույթի,երբ անգամ ամենասուր քննադատները չգիտեն ինչով քննադատեն ընդունելության քննությունները»:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի դիտողությանը, թե դիմորդներից 1000 հոգի ընդունելության քննություն չի հանձնել, Արմեն Աշոտյանն ասաց, որ խոսքը Ազգային ագրարային համալսարանի մասին է, և դա արվել է հաշվի առնելով կադրերի համալրման խնդիրը:

Արամ Մանուկյանն արձագանքելով ասաց, որ ինքն անձամբ է զանգել համալսարաններ, որովհետև Կրթության և գիտության նախարարությունից տվյալներ ստանալ հնարավոր չէ. «Ձեր տեղակալին մի քսան օր առաջ հարցրի աշակերտների թիվը, չգիտեր, դուք սեպտեմբերի կեսերին չգիտեիք Հայաստանի աշակերտների թիվը, հիմա էլ երեք տեղից թվեր ստացել եմ, ոչ մեկն իրար չի բռնում, գնահատման կենտրոնն ուրիշ թիվ է ասել, ձեր բարձրագույն բուհերի վարչությունն ուրիշ թիվ է տալիս, ձեր մոտ չկա միասնական և ճշգրտված համակարգ: Էտ ո՞նց եք հաշվարկ արել, որ 3700 տեղ եք տվել մասնավոր բուհերին, բայց 40 հոգի է ընդունվել: Դուք ասում եք՝ ծնողների հոգեբանական, ի՞, այիսնքն 3700 տեղ տվել եք, որ քառասո՞ւն հոգի ընդունվի: Այ հիմա գնահատական եմ տալիս, դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը, 70 բուհերից ոչ մեկը չի մնացել, չեն գնում մասնավոր բուհ, գիտեք ինչո՞ւ, որովհետև 1 0000 հեռակայի տեղ եք տվել: Հեռակայով բժիշկ, իրավաբան չեն դառնում... չեն գնում, մարդ չկա, դուք ուզում եք կլպել, բերել, բերել ու մասնավորը չկա, վերջացավ: Դուք ընդամենը մի հատ ոչ հիմնավոր արգումենտ բերեցիք՝ ծնողների համար հոգեբանական հիմք, այդպես չէ: Սա ձեր ձախողված, ոչնչացնող քաղաքակնություն է: Բացատրեք այս թիվը, 3700 տեղ տվել եք, 43-ն է ընդունվել: Հոգեբանական...»:
Աշոտյանն բացատրություն չտվեց, փոխարենն ասաց. «Ի, շարքը կարող եք շարունակել, հայոց այբուբենն այլ ձայնավորներ նույնպես ունի, բովանդակության բացակայությունը կարող եք լրացնել թվարկելով բոլոր ... ես գիտեմ ինչ եմ անում, ինձ մի ասեք, ես ինչ անեմ: Ես գիտեի, որ այս հարցադրման տակ կա մանավոր շահ: 90-ականներից կուտակած քաղաքականության արդյունքը փորձեմ հակիրճ ներկայացնել: 90-ականների սկզբից եք սխալ թույլ տվել, բացել տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չեք ստուգել, որտեղ ընդունված մարդկանց տվել եք թղթի թափոններ, այդ մարդիկ սփռվել են աշխարհով մեկ ու հիմա, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից դիմում են մեզ, ասում են՝ մենք սենց թուղթ ենք ստացել 90-ականներին, Մսրա Մելիք համալսարան, եսիմ ինչ համալսարան, լավ ա Լևոն Տեր-Պետրոսյան անունով մասնավոր բուհ չեք բացել ժամանակին, էտպես էլ կարող էիք անել: 90-ականներից առ այսօր դուք ընդգծեցիք մեր լավագույն ծրագրերից մեկը՝ ՀՀ կրթության փաստաթղթերը, ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով, սկսել էին չճանաչվել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, տալիս էին դիպլոմներ մարդկանց, որոնց անձնագրային տվյալներից երևում էր, որ երբևէ Հայաստան մուտք չեն գործել, ուր մնաց հինգ տարի սովորեին, ու տենց կարող եմ շարունակել: Էնքան խեղված ճակատագրեր կան էտ վատորակ մասնավոր բուհերից»:
You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities