Չեմպիոնների լիգա. Լևանդովսկին, Հումելսը և Բոատենգը նույնպես ժամանել են Մադրիդ
SportՄյունխենի «Բավարիայի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստները կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը:
Ռոբերտ Լևանդովսկին, Մատս Հումելսը և Ջերոմ Բոատենգը մյունխենյան ակումբի հետ ուղևորվել են Մադրիդ:
Այսօր երեկոյան երեք ֆուտբոլիստներն էլ ֆիթնես-թեստ կանցնեն, որի արդյունքից պարզ կդառնա նրանց մասնակցությունը «Ռեալի» հետ խաղին:
«Մեր բուժանձնակազմը ֆանտաստիկ աշխատանք է կատարել վերջին մի քանի օրերի ընթացքում»,- «Բավարիայի» ներկայացուցիչ Կառլ Հայնց Ռումենիգեի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: