Ավտովթար Լոռու մարզում. 42-ամյա վարորդը Volkswagen-ով հարվածել է գազատար խողովակին, այնուհետև՝ էլեկտրասյանը և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում. կա վիրավոր
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 42-ամյա Արա Բաբայանը Աղթալա քաղաքի վարչական տարածքում կամրջի հարևանությամբ կորցնելով իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 RS 096 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը՝ հարվածել է ճամփեզրին գտնվող գազատար խողովակին, այնուհետև՝ էլեկտրասյանը, և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբայանի ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Բոշյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին օգնությունը՝ հեռացել է։
Շարունակությունը` այստեղ: