Երևանի մշակութային ժառանգությանը և կայուն զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի
CultureՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը, այս տարի կնշվի «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես: Մշակութասեր հասարակայնությանը կներկայացվեն վերոնշյալ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները`մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 8-ը:
Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում Հուշարձաններիև տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ընշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերիմիջազգային օր` կոչ անելով իր անդամ-պետություններինգործունեության տարաբնույթ < /i>ձևերով նպաստելհուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակությանզգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: