Մաշան, Արսենը, Րաֆֆին, Եվան՝ «Պիտի դառնանք» հոլովակում
LifestyleBravo.am-ը գրում է.
«Պիտի դառնանք»՝ այսպես է կոչվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կկայանա առաջիկայում: Կատարում են Մաշա Մնջոյանը, Արսեն Սաֆարյանը, Եվա Եգանյանը եւ երգի հեղինակը՝ Րաֆֆի Ալթունյանը:
Երգիչները նկարահանվել են տաղավարում, հոլովակում ներկայացվում է նաեւ պատմություն՝ իրական դեպքերի հիման վրա։ BRAVO.am-ի հետ զրույցում Արսեն Սաֆարյանը պատմել է, որ Րաֆֆին տեղեկացրել է նախաձեռնության մասին եւ առաջարկել միանալ.«Հավանում եմ նրա գործերը եւ որոշեցի աշխատել երիտասարդ թիմի հետ։ Ինձ համար մի փոքր անսովոր էր, որ բոլորը երիտասարդներ են, քանի որ նախկինում երգել եմ իմ հասակակիցների եւ ավագ սերնդի հետ։ Պատասխանատու ու պարտավորեցնող թեմա է, Աստված տա՝ հաջողված ու որակյալ աշխատանք դառնա»։
Շարունակությունը՝ այստեղ:
