Նիհարած Բրեդ Փիթը՝ Լոս Անջելեսում զբոսնելիս
LifestyleԱհա, թե ինչի է հասցնում սերը, ավելի ճիշտ՝ սերը Անջելինա Ջոլիի հանդեպ: Բրեդ Փիթին նկատել են Լոս Անջելեսում. 53-ամյա դերասանի տեսքից չես ասի, որ Էնջիի հետ բաժանումը չի ազդել նրա վրա:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Փիթը բավական նիհարել է, փակվել իր ծանոթների ստուդիայում եւ արվեստով է զբաղվում:

Այդ կերպ Փիթը, իբր, նյարդերն է հանգստացնում:


Ի դեպ, Փիթը պատրաստվում է իր նոր ֆիլմի նկարահանումներին. նոր «Աստղային պատերազմներում» Բրեդը մարմնավորելու է բանակային մեխանիկ Ռոյ ՄաքԲրայդին, որը գալակտիկայով վտանգավոր ճամփորդության է մեկնում՝ հոր մասին ճշմարտությունն իմանալու համար: 20 տարի առաջ Ռոյի հայրը մեկնել է այլմոլորակային կյանք որոնելու եւ չի վերադարձել:

Հավելենք, որ ապրիլի սկզբին դերասանը ArcLight Hollywood-ում մասնակցել է The Lost City Of Z ֆիլմի պրեմիերային, որտեղ բավական կենսուրախ տեսք է ունեցել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Coleman-Ryner-ի