10 հակաթրենդ, որ փչացնում է ամենալավ look–ը
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Գարնան սկիզբը համապատասխան ժամանակ է, որպեսզի թարմացնեք ձեր զգեստապահարանը։ Առաջին հերթին պետք է ազատվել անցյալ սեզոնի որոշ թրենդներից, որոնք այժմ հակաթրենդ են դարձել։
Discoverstyle-ը գրում է, որ այս հագուստն այլևս նորաձև չէ և տեղ չունի այս սեզոնի թրենդների շարքում։ Այն կարող է փչացնել ամենալավ look–ը։
1. Թաթի հատվածում բարձր տակացու ունեցող բարձրակրունկներն արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից, սակայն շատերը շարունակում են հագնել դրանք։ Դրանք կարող եք փոխարինել դասական «նավակ» կոշիկներով կամ հաստ կրունկ ունեցող կոշիկներով։

2. Բարձր տակացուով մարզակոշիկները գրավել էին նորաձևությունը, սակայն այժմ հակաթրենդ են համարվում։ Դիզայներների կարծիքով դրանք ծանրացնում են ոտքն ու այն ավելի խոշոր են դարձնում։ Դրանք փոխարինեք սովորական մարզակոշիկներով, որոնք այժմ չափազանց նորաձև են։

3. Ցածր գոտկատեղով տաբատներն ոչ միայն նորաձև չեն, այլև վնասում են ձեր առողջությանը։ Դրանց փոխարինում են բարձր գոտկատեղով ջինսերն, ինչպես նաև այս սեզոնի թրենդը՝ mom’s jeans-ը, որը 90-ականների ոճով ու ավելի լայն է։

Շարունակությունը՝ այստեղ: