Ռուսաստանում կնկարահանվի Քարդաշյանների հեռուստաշոուի կրկնօրինակը. Քիմին կփոխարինի մոդել Աիդա Ռին
Lifestyle«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուն Քիմին ու իր քույրերին համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր է դարձրել։ Կան նաև բազմաթիվ դժգոհ մարդիկ, որոնք կարծում են, որ «Քարդաշյանների ընտանիքը» երիտասարդներին սխալ արժեքներ է մատուցում ու խրախուսում է կյանքում միայն գումար ունենալու մասին մտածել։ Այնուամենայնիվ, հեռուստասերիալի վարկանիշը գնալով բարձրանում է։
Peopletalk-ը գրում է, որ Ռուսաստանում նկարահանվելու է «Քարդաշյանների ընտանիքի» կրկնօրինակ ռեալիթի շոուն, որը կոչվում է «Freedom»։ Հեռուստաշոուի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան հետևել, թե ինչպես են ապրում հարուստ երիտասարդներն ու ինչ է կատարվում նրանց կյանքում։
«Մարդիկ հոգնել են հարուստ ու անհասանելի կյանք տեսնել։ Մենք ցանկանում ենք, որ հեռուստադիտողն աճի մեզ հետ։ Ոչինչ չենք թաքցնելու։ Կցուցադրեք կանանց ու տղամարդկանց հարաբերությունների բոլոր մանրամասներն ու կբացահայտենք ռուսական շոուբիզնեսը։ Արդեն զգում եմ, որ առանց սկանդալների ու արցունքների չի ստացվի, սակայն հենց դրա համար էլ գոյություն ունեն ռեալիթի շոուները»,- ասել է նոր նախագծի գլխավոր հերոս, հաղորդավար Սեմը։
Եվ իհարկե, ի՞նչ Քարդաշյաններ, առանց Քիմի։ Նրա տեղը զբաղեցնելու է մոդել Աիդա Ռին, ով երկար ժամանակ ապրել է Լոս Անջելեսում ու հարաբերություններ է ունեցել իր երազանքների տղամարդու հետ։ Սակայն նա որոշել է բաժանվել Աիդայից, իսկ մոդելը վերադարձել է Մոսկվա։ Ի դեպ, նախագծում մասնակցություն են ունենալու նաև ռուսական շոուբիզնեսի տարբեր ներկայացուցիչներ։
Նշենք նաև, որ պրեմիերան նախատեսվում է ապրիլի վերջին շաբաթում։


