Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացել է ընթերցանության մարաթոն
SocietyԵրևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Հայկական ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացվել է ընթերացնության մարաթոն: Գրադարանի ամերիկյան կենտրոն բաժնի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հրավիրվածներն ընթերցել են հատվածներ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գրքից:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարաթոնին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունն՝ Արամ Սուքիասյանն ինքն էլ մարաթոնի անմիջական մասնակից է դարձել և ընթերցել հատված ստեղծագործությունից:
Ընթերացնության մարաթոնը հեռարձակվել է նաև առցանց: