Վերանորոգվում է ԱՀ կառավարության երկրորդ մասնաշենքի ճակատային մասը
Society«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվում է Արցախի Հանրապետության կառավարության երկրորդ մասնաշենքի ճակատային հատվածը:
Այս մասին ասել է վերանորոգման աշխատանքներն իրականացնող «Եվրոստրոյ» ՍՊԸ կապալառու կազմակերպության գլխավոր ինժեներ Տիգրան Ավանեսյանը:
«Առաջին փուլում տարվել են պատերի ուժեղացման աշխատանքներ: Նախատեսվում է ամբողջությամբ փոխել շենքի պատուհանները, ձևափոխել շենքի մուտքը և կատարել ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ:
Վերանորոգման արդյունքում Կառավարության շենքը կստանա նոր տեսք, ինչի արդյունքում էլ ավելի բարետես կդարձնի Ստեփանակերտի կենտրոնական հատվածը»,- նշել է Տ. Ավանեսյանը և հավելել, որ մասնաշենքի տանիքի ծածկը փոխվել էր նախորդ տարվա աշնանը՝ ԱՀ պետական բյուջեի միջոցներով: