Այս փոքրիկը մահացու հիվանդ էր. նրա վերջին ցանկությունը ցնցեց ողջ աշխարհը. լուսանկարներ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երբ լրացավ այս տղայի 5 տարին, նրան գլխուղեղի քաղցկեղ ախտորոշեցին: Մի քանի տարում նրան տարբեր բուժումներ նշանակեցին, սակայն ոչինչ չէր կարողանում կանգնեցնել հիվանդության զարգացումը, ու 7 տարեկանում Չեն Սյոտյանն արդեն կույր էր ու դատապարտված մահվան:
Ի հավելումն դրա՝ ընտանիքին պատուհասեց ևս մեկ դժբախտություն. հիվանդացավ տղայի մայրը:
Չժու Լիի մոտ հայտնաբերվեց երիկամների հիվանդություն, որը նույնպես մահացու վտանգավոր է:
Այս ծանր իրավիճակում տղայից ոչ ոք նման քաջություն ու ինքնազոհաբերում չէր ապասում:

Այս լուսանկարում Չժոու Լուն գրկել է Չենին: Այստեղ նրանք անգամ չէին էլ կասկածում, թե ինչ փորձություն է իրենց համար պատրաստել ճակատագիրը:

5 տարեկանում երեխան ու մայրն իմացան, որ գլխուղեղի չարորակ ուռուցքը բուժման ենթակա չէ:

Օրեր շարունակ տղան անցկացնում էր հիվանդասենյակի մահճակալին, ապա իմացավ, որ մայրը ծանր հիվանդ է:

Չժուի մոտ հայտնաբերվեց երիկամային անբավարարություն, անհրաժեշտ էր փոխպատվաստում:

Կնոջն ասացին, որ այդ պահին նրա միակ դոնորը կարող է լինել որդին, մյուս դոնորների որոնման համար հարկավոր կլինի երկար ժամանակ: Սակայն մայրը շտապեց հրաժարվել այդ առաջարկից:

Փոքրիկ Չենն իմացավ, թե ինչ է տեղի ունեցել: Նա, վերջին ուժերը լարելով, ասաց իր մորը. «Եթե դու առողջ լինես, ես կապրեմ քո ներսում»:

Տղան մահացավ ապրիլյան մի առավոտ... Չժոուին փոխպատվաստեցին իր փոքրիկի երիկամը: Վիրահատությունից առաջ բժիշկները իրենց գլուխները խոնարհեցին փոքրիկի արիության առաջ: Վիրահատությունը հաջող անցավ, օրգանիզմն ընդունեց երիկամը, ու Չժոուն սկսեց առողջանալ:
Այս մայրն անսահման շնորհակալ է իր սիրելի տղային:



Այս խիզախ երեխան զոհաբերեց իր երիկամը մորը, որպեսզի նրան փրկի՝ հրաժարվելով առողջանալու սեփական շանսից, թեկուզ և այն չնչին էր:

Տղայի մյուս օրգանները փրկեցին նաև երկու այլ մարդու կյանք:

Փոքրիկի զոհաբերությունն անիմաստ ու անհետք չանցավ: