Yerevan, 22.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անցած շաբաթը 30 լուսանկարներով

Lifestyle
Կինը ծնկաչոք սողում է էբոլայից մահացած քրոջ մարմնի մոտ, որն բուժաշխատակիցները հեռացնում են դիակիզման նպատակով։ Էբոլայի վերջին բռնկումն Աֆրիկայում երբևէ գրանցված ամենամահացուն էր, որն ընդհանուր առմամբ արդեն 4000 մարդու կյանք է խլել։ Հոկտեմբեր 10, Մոնրովիա, Լիբերիա։ Մալալա Յուսաֆզայը ծաղկեփնջով կանգնած է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում՝ բեմի վրա, այն բանից հետո, երբ արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Երկու տարի առաջ 17-ամյա աղջիկը գլխին հրազենային վերք էր ստացել Թալիբանի կողմից՝ Պակիստանում աղջիկների կրթության քարոզչության համար։ Վիրահատությունից ապաքինվելուց հետո նա իր արշավի մասին լսելի դարձրեց արդեն ողջ աշխարհին։ Սերբիացի ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչը՝ հոկտեմբերի 14-ին Սերբիայի Բելգրադ քաղաքում՝ Եվրո 2016-ի որակավորման խաղի ընթացքում։ Ալբանական խորհրդանիշերով ծածանվող դրոշը պոկելուց հետո խաղացողների միջև վեճ բռնկվեց, ինչի արդյունքում խաղը 41 րոպեից դադարեցվեց։ Խաղում արդեն իսկ լարվածություն էր նկատվում, քանի որ Սերբիան չի ընդունել Կոսովոյի (Սերբիայի նախկին շրջան, որն անկախացավ 2008թ․-ին) անկախությունը։ Սիրիայի Մաարատ ալ-Նուման շրջանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հզոր պայթյունը։ ՄԱԿ-ը 2011թ․ի մարտից ի վեր բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով մոտավորապես 190,000 զոհ է հաշվարկել։ Քորնել Ուեսթ անունով ակտիվիստը հոկտեմբերի 13-ին Միսսուրիի Ֆերգուսոն բնակավայրում ոստիկանության հետ հրմշտոցի ժամանակ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Ուեսթն ու 42 այլ մարդիկ ձերբակալվել են «Բարոյական երկուշաբթիի» երթի խաղաղ ընթացքը խախտելու համար։ Ցուցարարները պահանջում էին Դարեն Ուիլսոնի ձերբակալությունը. այն ոստիկանի, ով օգոստոսին հրազենային կրակոցով սպանել էր անզեն անչափահաս Մայքլ Բրաունին։ Deep Roots Dance ընկերության պարողները պար են ուսուցանում Կուբայի Հավանա բնակավայրի թատրոնի հին շենքում։ Հոկտեմբեր 14։ Հոկտեմբերի 10-ին Բուքինգհեմյան պալատում Անգլիայի Եղիզաբեթ երկրորդ թագուհին Անջելինա Ջոլիին պատվավոր տիկնոջ կոչում շնորհեց՝ պատերազմական գոտիներում սեռական խոշտանգումներին վերջ դնելու նպատակով իր իրականացրած արշավի համար։ Հոկտեմբերի 15-ին ոստիկանը քշում է միգրանտին, ով փորձում է Մարոկկոյից անցնել Աֆրիկայում իսպանական ինքնավար Մելիլյա բնակավայրի սահման։ Վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 միգրանտներ են փորձել Մելիլյայի սահմանն անցնել։ Գյուղացիները դիմակներ են կրում Ինդոնեզիայում ժայթքած Սինաբունգ լեռան հրաբխի խիտ ծխից ու մոխրից պաշտպանվելու համար։ Ֆրանցիսկոս Պապը շփվում է հավատացյալների հետ Վատիկանի Սբ. Պետրոսի հրապարակում, հոկտեմբերի 15։ Հոկտեմբերի 14-ին Կիևի կառավարական շենքի մոտ ցուցարարը բախվում է իրավապահ մարմինների հետ։ Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Հոկտեմբերի 15-ին տղաները փախչում են Լիբերիայի Տուբմանբուրգ բնակավայրում Էբոլայի բուժման համար նախատեսված կենտրոնի կառուցման վայրից թռչող ԱՄՆ ռազմական ինքնաթիռի թողած փոշուց։ Սա առաջինն է էբոլայի բուժումն իրականացնելու նպատակով կառուցվող այն 17 կենտրոններից, որ Լիբերիայի բանակի զինվորներն ու ամերիկյան զորքերը կկառուցեն միասնական ուժերով։ Կասկադյոր Քրիս Դեվիսը Բեթմենի հագուստով մագլցում է Մելբորնի Էվրիկա աշտարակը, հոկտեմբերի 15։ Հոկտեմբերի 12-ին Վոնգֆոնգ թայֆունի հզոր ալիքը բախվում է Չինաստանի Ուենինգ բնակավայրին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այս լուսանկարը, որը հայտնի չէ, թե երբ է արվել, հոկտեմբերի 14-ին հրապարակվել էր հյուսիսկորեական Rodong Sinmun թերթում։ Աշխարհը սկսեց քննարկել Կիմի անհետացումը այն բանից հետո, երբ նա  հոկտեմբերի 10-ին չներկայացավ Աշխատավորական կուսակցության 65-րդ տարելիցի միջոցառմանը։ Կիմ Չեն Ընը չի երևացել հասարակությանը սեպտեմբերի 3-ին կնոջ հետ համերգի ներկայանալուց ի վեր։ Օսկար Պիստորիուսը Հարավային Աֆրիկայի Պրետորիաի դատարանում, դատական գործընթացի 4-րդ օրը՝ հոկտեմբերի 16-ին։ Պիստորիուսն առաջին վազորդն է, ով երկու անդամահատված ոտքերով պատրաստվում էր մասնակցել Օլիմպիական խաղերին։ Նա մեղավոր է ճանաչվել 2013թ․-ին փետրվարին ընկերուհու ոչ կանխամտածված, սակայն հանցավոր սպանության մեջ։ NASA-ի կողմից արբանյակից արված՝ Ֆիլիպինյան ծովով անցնող Վոնգֆոնգ հսկայական թայֆունի լուսանկարը։ Օրթոդոքս հրեան քնած է սուկահում (խրճիթ), Իսրայելի Մեհ Շիրիմ բնակավայրում, հրեական Սուկոթ կոչվող տոնակատարության երկրորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին։ Տղամարդը իրեն նետում է ջուրը՝ Հադհադ ցիկլոնի պատճառով առաջացած հեղեղի մեջ հայտնված կնոջը փրկելու համար։ Հնդկաստան, Գոպալպուր, հոկտեմբերի 12։ Մապուչե ցեղի հնդկացի ակտիվիստը բախվում է ոստիկանությանը Չիլիի Սանտիագո բնակավայրում՝ Կոլումբոսի օրվա դեմ ցույցերի ժամանակ (հոկտեմբերի 12)։ Լատինական Ամերիկայի շատ բնիկներ բացասական տրամադրվածություն ունեն Կոլումբոսի օրվա դեմ՝ նշելով, որ Կոլումբոսը ստրկություն, հիվանդություններ, գաղութացում ու ցեղասպանություն է բերել Եվրոպայից Ամերիկաներ։ Պաշտպանիչ հագուստով աշխատակիցը Դալլասում՝ Լիբերիայից ժամանած էբոլայով հիվանդին բուժող բուժքույրերից մեկի բնակարանի մոտ։ Պրանվերա Աբազին համբուրում է իր տղային՝ Էրիոն Զենային՝ Կոսովոյի օդանավակայանում հոկտեմբերի 15-ին նրան դիմավորելով։ Կոսովոյի վարչապետը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու պաշտպանության ուժերը 8-ամյա էթնիկ ալբանացի տղային վերդարձրել են Կոսովո այն բանից հետո, երբ նրա ջիհադիստ հայրը նրան Սիրիա է տարել։ Ոստիկանները քանդում են Հոնգ Կոնգի Քուինսլենդ շրջանի բարիկադները, որ կառուցել էին Չինաստանում հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարները։ Քուրդ կին զինյալ Կունդի Մինազի թաղումը Թուրքիայի հարավարևելյան Սուրուկ քաղաքում։ Մինազը զոհվել էր ԻԼԻՊ-ի զինյալների հետ Սիրիայի Քոբանի բնակավայրի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմը ԻԼԻՊ-ի համար հրաշալի պայմաններ ստեղծեց՝ տարածաշրջանում Իսլամական խալիֆայություն ստեղծելու իրենց ծրագիրն իրականացնելու համար։ Թոմ Լեքին «ինքնաթիռների թևերին քայլող» աշխարհի ամենածեր մարդն է։ 94-ամյա տղամարդը ձեռքերը պարզում է Ջիբլարթարի վրայով թռչելուց հետո հոկտեմբերի 11-ին։ Կատալոնիայի անկախության կողմնակիցը հարգանքի տուրք է մատուցում Կատալոնիայի նախկին նախագահ Լյուիս Քոմփանիին Իսպանիայի Բարսելոնա բնակավայրում հոկտեմբերի 15-ին։ Քոմփանին մահապատժի էր ենթարկվել 1940թ․-ին՝ Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնապետական կառավարման ժամանակ։ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 13-ին կոշիկ է ցուցադրում Լաս Վեգասում կայացած Նևադայի համալսարանի հիմնադրման ամենամյա ընթրիքի ժամանակ։  Կոշիկը Քլինթոնին է տվել Բրայան Գրինսպունը, ով Las Vegas Sun թերթի հիմնադիր տնօրենը, հրատարակիչն ու խմբագիրն է։ Ավելի վաղ՝ ապրիլին, երբ Քլինթոնը Լաս Վեգաս էր այցելել, նրա վրա մի կին կոշիկ էր նետել։ Հոկտեմբերի 12-ին 7-ամյա Բիսվա Գուրունգը Հնդկաստանի Գաուհատի բնակավայրում զրուցում է գործընկերների հետ, մինչ փորձում է վերանորոգել մեքենան։ Չնայած երկրի զարգացող տնտեսական աճին՝ Հնդկաստանում անչափահասների աշխատանքը դեռևս տարածված է երևույթ է։ Հոկտեմբերի 14-ին երեխան փակում է դեմքը, մինչ մյուսները փորձում են Մոզամբիկի Մապուտո բնակավայրի աղբանոցում ինչ-որ բան գտնել։ Զույգը համբուրվում է Ուկրաինայի Կիև քաղաքի Անկախության հրապարակում նախորդ օրվա գյուղական ցուցահանդեսից մնացած խոտի վրա (հոկտեմբերի 12-ին)։  
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia