«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստի հետ
Sport«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեին:
L’Equipe-ի համաձայն՝ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հայտնել է Պրեմյեր լիգա տեղափոխվելու եւ Ժոզե Մոուրինյոյի թիմում խաղալու ցանկություն: Օրյեի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո:
Ավելի վաղ կոտդիվուարցի պաշտպանը հրաժարվել էր 3 տարով երկարաձգել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը: