Արժեքավոր մարդու բնավորության 7 գիծ
Lifestyle1. Ինքնորոշում
Նրանք ժամանակ են տրամադրում իրենք իրենց կողքից վերլուծելու եւ հասկանալու համար՝ ով են, ինչ են ցանկանում կյանքից եւ ինչպիսի մարդու կցանկանային տեսնել իրենց ճանապարհին: Նրանք ուսումնասիրում են իրենց սխալները՝ չկառչելով դրանցից: Այդպիսի փորձը նրանց կողմից օգտագործվում է ավելի լավը դառնալու ձգտման մեջ:
2. Նրանք չեն դատում
Քանի որ նրանք մշտապես իրենց եւ իրենց սխալներին նայում են կողքից, նրանց ընդհանրապես հատուկ չէ ուրիշներին դատելը: Նրանք հասկանում են, որ սխալներից պետք է դաս քաղել, քանի որ դրանք արժեքավոր գործիք են սեփական աճի եւ ապագայի փոփոխությունների համար: Նրանք ընդունում են ուրիշներին՝ անկախ նրանց մաշկի գույնից, կողմնորոշումից, ազգային պատկանելությունից, կրոնից եւ այլն:
3. Նրանք ապրում են ներկայով
Նրանք չեն կենտրոնանում սեփական անցյալի, իրենց ափսոսանքների եւ սխալների վրա: Բացի այդ, նրանք ժամանակ չեն ծախսում անցյալի մասին երեւակայությունների վրա: Նրանք ապրում են ներկայով եւ ընդունում են այսօրվա իրադարձությունները: Նրանք հասկանում են, որ ամեն ինչ փոխվում է, ուստի իրենց շնորհված կյանքից փորձում են քաղել առավելագույնը:
4. Նրանք պրագմատիկ են
Չնայած որ նրանք ապրում են ներկայով, նրանց հատուկ է նաեւ ապագայի ծրագրեր կազմելը: Նրանք կենտրոնանում են երկարաժամկետ նպատակների, ոչ թե կարճաժամկետ շահի վրա: Նրանք իրենց ժամանակը ներդնում են երկարաժամկետ շահույթի վրա՝ միաժամանակ չհետեւելով ամբոխին: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում, ուստի կազմում են սեփական նպատակին հասնելու ծրագրերը ողջամիտ ժամկետներում:
5. Նրանք ուժեղ բնավարություն ունեն
Նրանք ավելի արժեքավոր են՝ շնորհիվ իրենց բնավորության եւ արժանապատվության՝ ի տարբերություն արագ փող վաստակելու կարողության: Նրանք անում են միայն այն, ինչ ասել են եւ երբ ասել են: Նրանք հուսալի են եւ ազնիվ: Դուք կարող եք հենվել նրանց վրա, քանի որ նրանք լիարժեք պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար:
6. Նրանք կարողանում են լսել
Եթե նրանք խոսում են ձեզ հետ, ապա միայն նրա համար, որ ցանկանում են լսել, թե ինչ պետք է դուք ասեք: Հակառակ դեպքում, նրանք իրենց ժամանակը չեն վատնի: Կարելի է ասել, որ նրանք ոչ միայն սեփական կարծիքի վերաբերյալ պատասխան արձագանքի են սպասում, այլ փորձում են մարսել այն, ինչ նրանց ասվում է: Նրանք ուշադրություն են դարձնում մանրուքներին, ցանկանում են հասկանալ զրույցի էությունը:
7. Նրանք հետեւողական են
Իսկական անհատը շատ ժամանակ է ծախսում սեփական արարքների մասին մտածելու համար եւ դրանց համար լիակատար պատասխանատվություն է կրում: Նրան բնորոշ է հետեւողականության բարձր ցուցանիշը: Նրանք նախապես գիտեն՝ ինչ են ցանկանում: Բացի այդ, նրանց համար պարզ է՝ ով եւ ինչ են ցանկանում դառնալ կյանքում: Նրանք գտնվում են այն ուղղության վրա, որոնք իրենք են նախատեսել, ուստի չեն վազում հարստության ու կարգավիճակի ետեւից: Նրանք դիրքավորվում են ներկա ժամանակում՝ քանի դեռ հարթում են ճանապարհը եւ իրականացնում ծրագրերը: Դա անվճառականություն չէ, նրանք գիտեն ով են ուզում լինել կյանքում:
Աղբյուրը՝ Klubber.ua