Վրաչապետի «դաբրոյով». նրա ընտանիքին պատկանող BB media-ն կլանո՞ւմ է արտաքին գովազդի շուկան. «Ժամանակ»
Society«Ժամանակ» թերթը գրում է.
«Մինչև վերջերս Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի 4 ընկերություն՝ Vivarobet, Totogaming, Eurofootball և Googwin: Վերջերս հայաստանյան շուկա մուտք են գործել վրացիները՝ իրենց Adjarabet.am ապրանքանիշով, որը, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի ուղղակի թույլտվությամբ է տեղի ունեցել:
Չի բացառվում, որ նրա ընտանիքին պատկանող BB media արտաքին գովազդի շուկան ամբողջությամբ կլանելու ծրագրերին զուգահեռ որոշվել է ներխուժել նաև վիճակախաղերի կազմակերպման հեշտ փող աշխատելու դաշտ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: