«Յուվենթուս»-ը պայքարից դուրս թողեց «Բարսելոնա»-ին, «Մոնակո»-ն վերահաստատեց առավելությունը «Բորուսիա»-ի նկատմամբ
SportՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը կայացան հերթական պատասխան հանդիպումները։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Իտալիայի առաջնության առաջատար և գործող չեմպիոն «Յուվենթ ուս»-ին, իսկ ֆրանսիական «Մոնակո»-ն հյուրընկալել էր գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ին:
Կատալոնական «Բարսելոնա»-ն «Յուվենթուս»-ի արգելքը հաղթահարելու համար պետք է անպատասխան 4 գնդակ ուղարկեր մրցակցի դարպասը, քանի որ առաջին խաղում 3-0 հաշվով պարտություն էր կրել: Սակայն երկրպագուների սպասելիքներն այս անգամ կատալոնացիները չկարողացան կատարել: «Յուվենթուս»-ը հերթական կազմակերպված ու գրագետ խաղն անցկացրեց ու կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն աչքի ընկնելու լավ պահեր ունեցան, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել «Յուվենթուս»-ի դարպասը: Այս խաղում երկրպագուների սպասելիքները չարդարացան նաև արդյունավետության առումով: «Յուվենթուս»-ը, սեփական դարպասն անառիկ պահելով, ինքն էլ չկարողացավ գոլ հեղինակել: Խաղն ավարտվեց անարդյունավետ ոչ ոքի հաշվով՝ 0-0, ինչը իտալական ակումբին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց:
Խաղային օրվա մյուս խաղն ավելի գոլառատ և դիտարժան ստացվեց: Առաջին խաղում «Մոնակո»-ն կարողացել էր 2-3 հաշվով պարտության մատնել «Բորուսիա Դորտմունդ»-ին և սեփական հարկի տակ ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները խաղադաշտ էին մտել բարձր տրամադրությամբ: այս խաղում էլ «Մոնակո»-ի համար ամեն ինչ շատ հեշտ ստացվեց: Արդեն հանդիպման 3-րդ րոպեին Կիլիան Մբապե Լոտինը բացեց հանդիպման հաշիվը, ինչը գրեթե զրոյի հավասարեցրեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու՝ «Բորուսիա»-ի շանսերը: Արագ գոլը ոգևորեց ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստների ն և նրանք շարունակեցին ճնշում գործադրել մրցակցի վրա: 17-րդ րոպեին «Մոնակո»-ն կրկնապատկեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ռադամել Ֆալկաոն: Երկրորդ խաղակեսի մեկնարկին գերմանական թիմի խաղացողները կարողացան մեկ գնդակ հետ բերել: 48-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Ռոյսը: Սակայն ավելին «Բորուսիա»-ն անել չկարողացավ: «Մոնակոն»-ն խաղի մնացած ժամանակահատվածում վերահսկում էր իրավիճակը, իսկ 81-րդ րոպեին Վալերի Ժերմեինը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով և «Մոնակո»-ն դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փ ուլի չորրորդ մասնակիցը:
Ապրիլի 18-ին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել էին Մադրիդի «Ռեալ»-ը և Մադրիդի «Ատլետիկո»-ն: «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 4-2 հաշվով պարտության մատնեց «Բավարիա»-ին, իսկ «Ատլետիկո»-ն 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լեսթեր Սիթի»-ի հետ ու սեփական հարկի տակ տարած նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը կրկին կորոշվեն վիճակահանությամբ: Վիճակահանությունը կկայանա ապրիլի 21-ին: