Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը լավ է խաղում միայն Եվրոպայի լիգայում
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Պորտուգալացի մասնագետին հարցրել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի արդյունավետության մասին:
«Լավ է Եվրոպայի լիգայում, միայն Եվրոպայի լիգայում»,- պատասխանել է Մոուրինյոն, փոխանցում է dailystar.co.uk-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում եւ դարձել 9 գոլի հեղինակ: «Անդերլեխտի» դեմ առաջին խաղում (1:1) հենց նա էր խփել անգլիական ակումբի միակ գոլը՝ աչքի ընկնելով Եվրոպայի լիգայի չորրորդ արտագնա խաղում անընդմեջ: