Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստների քառյակը
SportՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում սկսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: Կիսաեզրափակիչ դուրս եկած Մադրիդի «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներից ոչ ոք չի ընդգրկվել լավագույն քառյակում:
Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը եւ «Աթլետիկոյին» գոլ խփած «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմերից բացի կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ «Մոնակոն» ու «Յուվենտուսը»: