Էլինա Դանիելյանը Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում բարձրացավ վեցերորդ հորիզոնական
SportԱպրիլի 20-ին Ռիգայում խաղացվեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության իններորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց վրացի Նինո Բացիաշվիլուն եւ այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային եւ 5.5 միավորով բարձրացավ 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գեւորգյանը սպիտակներով զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: