Խնդրահարույց էր երթը Սարի թաղ ուղեկցելը, բայց լարվածությունը մեծ էր. Ա. Թաթոյան
SocietyԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր ՄԻՊ գրասենյակում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույց, որը կազմված էր 4 բաժիններից: Խոսելով երթի խաղաղ կամ ոչ խաղաղ լինելու մասին՝ նա նշեց.
«Զեկույցում թեև հարցադրվում է, թե ինչու երթի ընթացքը չի հայտարարվել, թե ինչու թեքվեցին դեպի Սարի թաղ, բայց չի քննարկվում խաղաղ երթի նպատակի, ցուցարարների նպատակի հարցը։ Խնդրահարույց էր երթը Սարի թաղ ուղեկցելը, բայց լարվածությունը մեծ էր»:
Ինչ վերաբերում է լրագրողների դեմ բռնության դեպքերին, ապա նա շեշտեց, որ նրանք թիրախային խմբում են. «Բռնությունները եղել են քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ, և զեկույցում պատասխանատվության հարց է բարձրացվում»,-ասաց ՄԻ պաշտպանը: