Զլատան Իբրահիմովիչը կարող է շարքից դուրս մնալ 8-9 ամսով
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լուրջ վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել 8-9 ամիս:
Այս մասին իր կայքում գրել է իտալացի հայտնի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Ըստ լրագրողի տեղեկությունների` բուժզննության արդյունքում Իբրահիմովիչի մոտ ախտորոշվել է աջ ոտքի դիմային և հետին խաչաձև կապանների պատռվածք ու վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա Իբրահիմովիչը ստիպված կլինի 8-9 ամիս բաց թողնել:
Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղում, որում անգլիական թիմը հաղթանակ տոնեց 2-1 հաշվով: