Ողբերգական վթար Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա 3 զոհ
SocietyԱյսօր՝ ապրիլի 22–ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններոում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel astra մակնիշի 34 RA 022 Nissan patrol մակնիշի У 835 CP - 123 համարանիշի և Opel zafira մակնիշի 34 VQ 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են <<Արմենիա>> բժշկական կենտրոն, որտեղ էլ գիատկցության չգալով մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գխավորությամբ:
Վիրավորներին Opel astra-ի մեջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրակարաները:
Դեպքի վայր են ժամաենլ Ճանապարհային ոստիանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավությամբ:
Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 243 հոդվածի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ 32-ամյա Վանիկ Գասպարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների Opel Zafiran վարել է Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի բնակչ 51-ամյա Լևոն Ղազարյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissa patrol –ի վարորդի ինքնությունը , ով դեպքի վայրից հեռացել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի