Նար Դոսի փողոցում մեքենաներ են բախվել. «Տոյոտայի» վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
SocietyԱպրիլի 21-ին, ժամը 18.30-ին, 53-ամյա Սարգիս Չալիկյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նար-Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107», «Օպել», եւ «Օպել Զաֆիռա» ավտոմեքենաների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պատահարի հետեւանքով Սարգիս Չալիկյանը տեղում մահացել է, իսկ «Օպել»-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը: