Դե Խեան վաճառքի է հանել Մանչեսթերում գտնվող շքեղ առանձնատունը (ֆոտոշարք)
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունյաթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան վաճառքի է հանել Մանչեսթերում գտնվող իր առանձնատունը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Առանձնատունը գնահատվում է 4.5 միլիոն եվրո: Անգլիական մամուլն առանձնատան վաճառքը կապում է Դե Խեայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ամռանն Իսպանիայի հավաքականի դարպասապահը վերադառնալու է հայրենիք: