Ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը
SportԵրևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակիցները մրցեցին 1 և 3 մետր ոստնակացատկերում և աշտարակացատկում: Ըստ մրցաձևերի մեդալակիր դարձան:
Աղջիկներ
Մեկ մետր ոստնակ. 1. Քրիստինե Հակոբյան, 2. Ալիսա Զաքարյան, 3. Մանե Կարապետյան
Երեք մետր ոստնակ. 1. Քրիստինե Հակոբյան, 2. Ալիսա Զաքարյան, 3. Աֆինա Գևորգյան:
Աշտարակ. 1. Քրիստինե Հակոբյան, 2. Ալիսա Զաքարյան, 3. Աֆինա Գևորգյան:
Տղաներ
Մեկ մետր ոստնակ. 1. Վլադիմիր Հարությունյան, 2. Վարդան Բայանդուրյան, 3. Լև Սարգսյան
Երեք մետր ոստնակ. 1. Վլադիմիր Հարությունյան, 2. Լև Սարգսյան, 3. Ազատ Հարությունյան
Տասը մետր աշտարակ. 1. Վարդան Բայանդուրյան, 2. Վլադիմիր Հարությունյան, 3. Լև Սարգսյան:
Սկսնակների խմբում (մեկ մետր ոստնակ) հաղթեցին Անի խուրշուդյանը և Մհեր Չիչոյանը:
Չեմպիոնները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալով, պատվոգրերով, մեծահասակները նաև դրամական խրախուսանքով:
Առաջնության ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետի կրծքանշան հանձնեց Ազատ Հարությունյանին: