Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն ընկել Է մինչեւ 55,9 ռուբլի
Economics Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում սակարկությունների սկսվելուց հետո նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել Է 55 կոպեկով եւ ընկել մինչեւ 55,9 ռուբլու նշագիծ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բորսայի տվյալներին: