Միացյալ Նահանգները «ոչնչացնում է Երկիր մոլորակը». Մադուրո
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ նավթի արտադրության նոր տեխնոլոգիան, որն օգտագործվում է ԱՄՆ-ում, մի վայրենություն է, որը «ոչնչացնում է Երկիր մոլորակը»: Այս մասին հայտնել է Noticias24-ը:
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն արտադրում են օրական մոտ 9.5 միլիոն բարել նավթ՝ էներգիան վերահսկելու հուսահատ ցանկությունից ելնելով, ինչը կհանգեցնի աղտոտման անուղղելի վնասի:
Նա նշել է, որ «Միացյալ Նահանգները հեղեղել են շուկան», և այդ կապակցությամբ ՕՊԵԿ անդամ երկրները կքննարկեն տվյալ իրավիճակը արտակարգ նիստի ընթացքում և կձեռնարկեն համապատասխան միջոցներ շուկան կարգավորելու համար: