Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մենք ենք մեղավոր մեր թուլության համար ու անկառույց երկրի». Նազենի Հովհաննիսյան

Lifestyle
Մենք մեղավոր ենք։ Մենք ենք մեղավոր մեր թուլության համար ու անկառույց երկրի։ 
Այսօր էլ ամբողջ ուժով կառուցում ենք ԱՄՆ-ն, Գլենդելը վերածել ենք ամենաթանկ քաղաքներից մեկի, որն աստիճանաբար լքում են հայերը՝ համապատասխան ֆինանսներ չունենալով։ Ռուսաստանի տարբեր ծրագրերով քաղաքացիություն ենք ստանում, որ գնանք ու շենացնենք Վորոնեժներն ու Իժևսկները։ Նորից ու նորից շենացնում ենք Թիֆլիսը, մի օր էլի այդ էլ կլքենք, բայց արած գործը կմնա ՎՐԱՑԱԿԱՆ, որովհետև վրացին հիանալի է պահպանում իր ունեցվածքը։ Մեղավոր ենք, որ Երուսաղեմից վերադառնալիս, երբ սահմանապահ երիտասարդ աղջիկն ինձ մի ժամ հարցաքննում էր, թե ինչու եմ եղել Բեյրությում, և երբ ի պատասխան լսեց, որ Հայոց ցեղասպանության պատճառով մեծ համայնք ունենք այնտեղ ու նկարահանումներ էինք իրականացնում, ցեղասպանություն, ինչպես ձեր հոլոքոստն է, անգամ աչքը չթարթեց, որովհետև հետաքրքիր չէ իսրայելցուն մեր պատմությունը, նա իրենն է ուսումնասիրում ու ՏԱՐԱԾՈՒՄ։ Իսկ մենք անգամ մերը չգիտենք։
Երբ փոքր ազգի բարդույթով հա Share ենք անում տարբեր գյուտերի հեղինակների, որոնք ազգությամբ Հայ են, ու գոռում ենք, որ Աշխարհը մենք ենք կառուցել, բայց մեր մի կտոր Հայաստանը չենք կարողանում ոտքի կանգնեցնել՝ սովորական ասֆալտից մինչև որակյալ բանակաշինություն, գտնելով տարբեր «մեղմացուցիչ» հանգամանքներ, մենք ու էլի մենք ենք մեղավոր։ 
Չեմ կարող մեղադրել Իսրայելին, որովհետև հայելապատ ճանապարհներ ունեն, հիանալի կառուցապատում, որովհետև աստիճանաբար ձեռք են բերում Հայոց Երուսաղեմի Սրբության սրբոց ժառանգությունը, ունենում են անթիվ-անհամար երեխաներ ու իրենց Պոտենցիալը պահում են ԻՐԵՆՑ Երկրի ներսում, օգտվում են Հայի գենից, բայց չեն էլ ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը։ 
Չեմ մեղադրում Ռուսաստանին, որը միշտ, ՀԱՎԵՐԺ երկակի քաղաքականություն է վարել ու վարում՝ ձիգ պահելով իր «վասսալի» սանձը, երբ պետք է, ուղարկում Պատերազմի, իսկ երբ ոչ, մատնում սովի, որովհետև մենք ենք մեղավոր։
Չեմ մեղադրում ԱՄՆ-ին, որ մշտապես պահպանում է դիվանագիտական նեյտարլիտետը, որպեսզի ամերիկյան դիվանագետներին հանկարծ չխառնեն մեր «խառը» գործերի մեջ, որովհետև Թուրքիան ուժեղ է, իսկ Ամերիկան՝ գերտերություն, որտեղ հայությունն ավելի շատ է, քան Հայաստանում։ Մենք ենք մեղավոր։ 
Բյուզանդիայի, հայերի, հույների և այլ ազգերի ունեցվածքով, գողացած մշակույթով կամ արյամբ ուժեղացած Թուրքիան փողով, ուժով, արտաքին կապերով, ֆիլմերով կամ կաշառքով պարտադրում է իր «պատմություն»-ն ու «ճշմարտությունը»։
Ճշմարտություն պարտադրում են ՄԻԱՅՆ ուժով։ 
Մենք մեղավոր ենք մեր դյուրահավատության մեջ, որ էդպես էլ չհասկացանք անցյալի սխալները։ 
Ցեղասպանված հայերի ունեցվածքով Թուրքիան վերականգնեց իր տնտեսությունն ամբողջապես, անհատ հայերի ունեցած հարստությամբ համաշխարհային պատերազմի տարիներին բոլորի անկման փոխարեն վերելք ունեցավ տարեցտարի, մեր արյան ու ինչքի հաշվին, երբ Հայերը կարող էին հզոր պետություն ստեղծել ու կանխել Մի ամբողջ ազգի մշակութային ու ֆիզիկակական ցեղասպանությունը։ 
Փառասիրությունն ամենամեծ ծուղակն է մեր կյանքի։ 
Միամիտ Դյուրահավատությունը, երբ օտարը ժպտում է մեզ, ու խաբում՝ տանելով մեր երեխային, ընդամենը փայլուն խաղալիք ցույց տալով։ 
Օտարամոլությունն է մեզ կազմալուծում, քանզի երկրի ներսում եղողին չենք էլ տեսնում, էլ ուր մնաց գնահատենք։ Գնաց դուրս, կդառնա Կուռք։
Հավատքի համար նահատակված մեր Սրբերին մենք, մեր հավատքին դավաճանելով, նորից նահատակում ենք։ 
Ավելի վատ, քան թուրքերը, քանդում ենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր անհավատությամբ, հոգևոր դասի պառակտվածությամբ ու մեր ազգային ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ։ 
Միաբանության համար խոնարհություն է պետք, իսկ մենք՝ Հայերս, մեծամիտ ու ըմբոստ մեր երկրում, ստրկամիտ ու խեղճացած օտարի հողում... 
Մենք ենք մեղավոր 
ես 
դու 
Մենք 
Աշխարհին ՀԻՇԵՑՆԵԼՈՒ համար նախ մե՛նք պետք է հիշենք, մեր անթիվ-անհամար, ԿՐԿՆՎՈՂ ՍԽԱԼՆԵՐԸ հիշենք, ուրիշին՝ օտարին նվիրվելու անմտությունը հիշենք, հինգ հոգով իրար հա «միս ուտելու» փաստը հիշենք ու նոր պահանջենք՝ Մեզնից։ 
Հ.Գ. Աշխարհի հզորագույն քաղաքակրթություններ ու ազգեր վերացել են, իսկ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ. վերևում Աստված կա, իր օրհնությամբ կանք։
Ես ուղղակի ուզում եմ, որ հզորանանք ու արժանապատվորեն ապրենք։ 
Ապրենք մեր Երկրում։ Այդքանը։
Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue