Մեսին «փչացրել» է երեկույթը, որը Ռոնալդուի ընկերուհին պատրաստել էր «Ռեալի» ֆուտբոլիստների համար
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը ցանկացել է անկանկալ մատուցել Արքայական ակումբի ֆուտբոլիստների համար, գրում է Correio da Manha-ը:
Կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղից հետո Ռոդրիգեսը պետք է երեկույթ կազմակերպեր Ռոնալդուի տանը, եթե «Ռեալը» հաղթեր Սուպերկլասիկոյում: Սակայն մադրիդցիների տնային պարտությունից հետո իսպանացի մոդելը ստիպված է եղել փոխել ծրագրերը:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում կատալոնական ակումբը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Ավելացված ժամանակում Լիոնել Մեսին 500-րդ գոլն էր խփել «Բարսելոնայի» կազմում՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին եւ դառնալով նաեւ դուբլի հեղինակ: «Բարսելոնան» վաստակել էր 75 միավոր եւ հավասարվել «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):