Վարչապետի հետ հանդիպել ու քննարկել են հարցը
SocietyԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր վաղ առավոտից ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում տոնավաճառների առեւտրականները: Տարբեր կոչեր անելուց հետո նրանց հաջողվել է հանդիպել ՀՀ վարչապետի հետ:
Պարզվում է վերջիններս լեզու են գտել: Հանդիպումից հետո առեւտրականները հայտնեցին, որ Կարեն Կարապետյանը հրահանգել է չանհանգստացնել նրանց, միեւնույն ժամանակ ստեղծել է աշխատանքային խումբ, որի միջոցով լսելի կդառնան առեւտրականների պահանջներն ու առաջարկները: